Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը. Երևանում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում. բերման ենթարկվածներից 2-ը ակումբի պատասխանատուներն են. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը. Երևանում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում. բերման ենթարկվածներից 2-ը ակումբի պատասխանատուներն են. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և լսվում են հայհոյանքներ:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գուկարտակի 1-ին վաշտի ծառայողները:

Ոստիկանները նշված վայրից վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Գուրգեն Գ.-ին, 31-ամյա Արտաշես Մ.-ին, 39-ամյա Սպարտակ Ծ.-ին և Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Ազատ Ա.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Սպարտակ Ծ.-ն և Ազատ Ա.-ն նշված ակումբի պատասխանատուներն են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com