
Գոմք գյուղում օգոստոսի 27-ին, ժամը 06:00-ից վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ժամը 08:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 66 փրկարար ծառայող:
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 41 հա խոտածածկույթ:
Ժամը 19:30-ի դրությամբ հրդեհաշիջմանը մասնակցում է 9 փրկարար: