Telegram մեսենջերի օպերատորները, որը թույլ Է տալիս փոխանակել հաղորդագրություններ և տարբեր ձևաչափերի մեդիաֆայլեր, պլանավորում են «առաջիկա երկու ամսվա ընթացքում» շրջանառության մեջ դնել Gram սեփական կրիպտոարժույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The New York Times ամերիկյան թերթը՝ հղում անելով ներդրողների թվից երեք աղբյուրի:
Նրանց տվյալներով՝ Telegram-ը պլանավորում Է տրանզակցիաներ իրականացնել Gram-ի օգտագործմամբ, որը հասանելի կլինի մեսենջերի հավելվածի 200 միլիոնից մինչև 300 մլն օգտատերերի: Հրապարակման համաձայն, այդ ծառայության օպերատորների հավակնությունների չափն ակներև դարձավ տակավին 2018 թվականի սկզբին, երբ նրանց հաջողվեց 1,7 մլրդ դոլարի չափով ներդրումներ ներգրավել խոշոր կապիտալի ներկայացուցիչներից, ներառյալ Սիլիկոնային հովտի վենչուրային հիմնադրամները: Ներկայացված փաստաթղթերում, որոնց ծանոթացել Է թերթը, ճշտվում Է, որ Gram-ը կառուցվածքային առումով գործելու Է նույնքան ապակենտրոնացված, որքան և բիթքոյնը՝ ավելի հեշտությամբ խուսափելով պետական հսկողության միջոցներից:
Նոր կրիպտոարժույթի կառավարումը ենթադրվում Է իրականացնել «համակարգիչների ապակենտրոնացված ցանցի օգնությամբ, որոնք Telegram-ին թույլ չեն տա հսկել Gram-ի շրջանառությունը»: թերթի աղբյուրներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ մեսենջերի օպերատորները, ի տարբերություն Facebook ամերիկյան ընկերության, որը հունիսին հրապարակավ հայտարարեց 2020 թվականին Libra կրիպտոարժույթը շրջանառության մեջ դնելու պլանների մասին, չեն բացահայտում իրենց նախապատրաստությունները և գործում են գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: