Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հ. Փարսադանյանը իր վարած BMW մակնիշի 88 XX 989 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթի փողոցում՝ Դրոյի 3 շենքի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տատ ու թոռ են, տեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Շահեն Միսկարյանի և տեսուչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com