Օգոստոսի 28-ին ժամը 13:32-ին ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գորկու փողոցում տեղադրված աղբամաններից մեկում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Ահազանգը ստանալուն պես տարածքն արգելափակվել է, դադարեցվել է մեքենաների շարժը և հրավիրվել մասնագետ՝ Շիրակի մարզի կայազորից: Մասնագետը տեղում պարզել է, որն նռնակն ուսումնական է»,-«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Նռնակը հայտնաբերել է Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ ծառայության աղբահավաքման վարորդը:
Արմենուհի Մխոյան