Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը
Advertisement 1000 x 90

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

2019 թ. հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի  ենթարկված Mercedes A160  մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոստոսի 29-ի նիստի օրակարգում:  

Վթարի հետևանքով զոհվել էր ՀՀ երեք քաղաքացի զոհվել են, հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր:

Արթուր Միրիջանյան /17.12.1978թ, վարորդ/  – 7830 լարի,

Միհրան Միրիջանյան /20.11.2005/ – 8557,92 լարի,

Ռաֆայել Մաթևոսյան /31.12.2006/ – 450 լարի:

Ընդհանուր պարտքը՝ 16837,92 լարի, կամ մոտ 6000 ԱՄՆ դոլար:

«Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը:

Որոշմամբ հատկացված գումարը տրամադրվելու է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացած  պարտքերը փոխհատուցելու նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:

 



Նման նյութեր