Չելյաբինսկի մարզում մայուղու վրա արտասհմանյան մակնիշի մեքենան բախվել է բեռնատարին. հայեր են հոսպիտալացվել. news.am
Advertisement 1000 x 90

Չելյաբինսկի մարզում մայուղու վրա արտասհմանյան մակնիշի մեքենան բախվել է բեռնատարին. հայեր են հոսպիտալացվել. news.am

Չելյաբինսկի մարզի Մ-5 մայրուղու վրա տեղի է ունեցել վթար: Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել բեռնատարին, հայտնում է «Челябинский обзор»-ը:

Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանի տարածքում:

Hyundai-ն վարող 41-ամյա տղամարդը արգելված տարածքում վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս: Այնուհետեւ տեղի է ունեցել բեռնատարի հետ ճակատային բախում, որի ղեկին 39-ամյա տղամարդ էր:

Պատահարի հետեւանքով մարդատար մեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են:

Hyundai ավտոմեքենայի մեջ են եղել Հայաստանի բնակիչներ, բեռնատարը վարել է Բաշկորտոստանի բնակիչ, հայտնել են Չելյաբինսկի մարզի ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության վարչությունից:

news.am