Փաստաբանը պահանջում է Մարինա Պողոսյանին ազատազրկել 7 տարով. a1plus.am
Advertisement 1000 x 90

Փաստաբանը պահանջում է Մարինա Պողոսյանին ազատազրկել 7 տարով. a1plus.am

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ  Արփի Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը Վճռաբեկ դատարանից խնդրում է Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել ՔՕ 179 հոդվածի  3 մասի  1-ին կետով եւ նրան դատապարտել ազատազրկման 7 տարի ժամանակով։ Ինչպես նաեւ  Մարինա Պողոսյանից հօգուտ հայցվոր Սարո Մերասի բռնագանձել 57 մլն 820 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։   Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը   որոշել էր  անփոփոխ թողել «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի գործով վճիռը՝ ճանաչելով նրա անմեղությունը՝ մերժելով տուժող կողմի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի բողոքը։Իսկ 2018 թ․  մայիսի 30-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր  արդարացրել ուրիշի գույքն անհատույց, շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ մեղադրվող Մարինա Պողոսյանին։  Դատավորն առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված  57 մլն դրամի քաղհայցը։  Ի դեպ, դատախազությունը Վերաքննիչ դատարանում   հրաժարվել էր բողոքից։

a1plus.am