Վահե Եփրիկյան. «Վասյա Բրիլիանտը ողջ լիներ, կասեր՝ Բռնաբա՜ր, քո պես ձկներն են կոնսերվա դարձել»
Advertisement 1000 x 90

Վահե Եփրիկյան. «Վասյա Բրիլիանտը ողջ լիներ, կասեր՝ Բռնաբա՜ր, քո պես ձկներն են կոնսերվա դարձել»

Պատկերացրեք իրավիճակ՝ գողը (հանցավոր աշխարհի բարձրագեւյն կոչում կրող անձը) մտնում ա Հայաստան, անմիջապես ձերբակալում են, կալանավորում (թքած, թե ձերբակալման կամ կալանքի հիմքեր չկան), նախաքննության ընթացքում քսիֆ (տեղեկություն) ա գալիս տվյալ բերդ (ՔԿՀ), որ տվյալ գողը թավանի տակ ա մնացել (չի փակել թղթախաղով պարտված գումարն), ուստի զրկվել է հանցավոր աշխարհի բարձրաստիճան՝ օրենքով գողի կոչումից։

Ի՞նչ պետք է անի քննիչը՝ գրություն ուղարկի գողերի՝ հասարակության հետ կապերի գոյություն չունեցող վարչությու՞ն, թե՞ կարճի քրեական գործի վարույթը օրինակ՝ ոմն Պետրուլյա Կուբանսկիի՝ ոչ նախաքննությանը հայտնած ցուցմունքի հիման վրա։

Վասյա Բրիլիանտը ողջ լիներ, կասեր՝ Բռնաբա՜ր, քո պես ձկներն են կոնսերվա դարձել։

Վոսմիկոնեչնիկային արդարադատություն կամ փանջով վարույթ…

Հ.Գ. Էս նախագիծը ոչ միայն չի բխում մարդու իրավունքներից, ՀՀ Սահամանդրությունից, այլև ողջամիտ չէ հանցավորության դեպ պայքարի իմաստով։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից: