Արմավիրի քաղաքապետարանը նախազգուշացնում է. «Սիրելի՛ արմավիրցիներ
Աղբահանության և քաղաքի սանիտարական վիճակը վերահսկելու նպատակով՝ Արմավիրի համայնքապետարանի կողմից քաղաքի մի շարք փողոցներումտեղադրվել են տեսահսկման համակարգեր:
Արմավիրի քաղաքապետարանը հորդորում է աղբահեռացման գործընթացը կազմակերպել բարեխղճորեն՝ ըստ սահմանված կարգի՝ մասնավորապես կենցաղային աղբը թափել համապատասխան աղբամաններում, իսկ շինարարական աղբի դեպքում դիմել «Բարեկարգում տնօրինության» համապատասխան ծառայությանը:
Տեղեկացնում ենք, որ չսահմանված վայրերում աղբը թափելու դեպքում Արմավիրի համայնքապետարանը կգործի օրենքին համապատասխան՝ կհարուցվեն վարչական վարույթներ. օրինախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ՝ տուգանքներ ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի առաջին կետի»: