ԱՄՆ-ի Aptera ընկերությունը ցուցադրել Է Էլեկտրամոբիլի նախատիպ՝ ընթացքի 1600 կիլոմետր պաշարով: Էներգաարդյունավետության հասել են՝ նվազեցնելով զանգվածը եւ հղկելով աերոդինամիկան. արտադրության Է պատրաստ եռանիվ երկտեղանոց Էլեկտրակարը՝ 800 կիլոգրամ զանգվածով:
Նորույթը շարժման մեջ կդնեն երեք շարժիչ-անիվները՝ յուրաքանչյուրը 68 ձիաուժ հզորությամբ: Aptera-ի ճարտարագետների գնահատումներով՝ ամենաԷներգաարդյունավետ տարբերակը կկարողանա 100 վատ-ժամից պակաս սպառել 1,6 կիլոմետր վազքի համար:
Փոքր Էներգասպառումը, այնպիսի հզորությամբ մարտկոցի առկայությամբ, ինչպիսին Tesla Model S Long Range-ինն Է (100 կիլովատ-ժամ), Էլեկտրակարին թույլ կտա արագորեն լրալիցքավորվել նույնիսկ հոսանքի թույլ աղբյուրներից: Ամերիկյան սովորական 110-վոլտանոց վարդակը թույլ կտա 160 կիլոմետր ընթացքի պաշարը համալրել ութ ժամում, իսկ 50-կիլովատային կայանը մարտկոցի՝ ճանապարհի 320 կիլոմետրին համարժեք լիցքավորումը կապահովի կես ժամում: