Սանավիացիայի ուղղաթիռով այսօր Մեղրիից Երևան հիվանդ են տեղափոխել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր առաջին անգամ պացիենտ տեղափոխեցինք Մեղրիից՝ թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։
Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում և հուսով եմ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը»,–գրել է նախարարն ու առողջություն մաղթում նրան։
Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ։