«Ամեն ինչ մեր ձեռքերում ա»․ Հակոբ Բադալյան
Advertisement 1000 x 90

«Ամեն ինչ մեր ձեռքերում ա»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս եվրագավաթների առիթով հիշենք. Աբովյանի «Հատիս» բասկետբոլային թիմը հաղթեց ԽՍՀՄ գավաթի խաղարկությունը և նվաճեց գավաթը, բայց առնետները ինչ-ինչ պատճառով թույլ չտվեցին, որ մեր թիմը մասնակցի Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկությանը, ու, եթե չեմ սխալվում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն գնաց «Հատիս»-ի փոխարեն: Առակն ինչ կցուցանե՝ որ մենք հիմա անկախ պետություն ենք, ու, չնայած եվրագավաթների խմբային փուլ դեռ դուրս չենք գալիս, բայց գիտենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում ա։ Դե մեր Անկախության տոնին դեռ երեք շաբաթ կա, բայց երեք օրից Արցախի անկախության տոնն ա, ինչ տարբերություն»։