«Ադրբեջանը հիմա էլ հավակնություններ է արտահայտում Արևմտյան Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը հիմա էլ հավակնություններ է արտահայտում Արևմտյան Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը հիմա էլ հավակնություններ է արտահայտում Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ:

Աղվանների անվան տակ Վանի Աղթամար կղզու ՍԲ Խաչ եկեղեցի են այցելել մոտ երկու տասնյակ ադրբեջանցիներ ու իրենց լրատվամիջոցների աղմկոտ քարոզչությամբ պատարագ արել հայկական եկեղեցում՝ այն ներկայացնելով որպես իրենց հոգևոր ժառանգություն:

Հոգեխանգարմունք կարող են անվանել մասնագետներն այսպիսի գործողությունները՝ 100 տարվա պատմություն ունեցող մահմեդականները խոսում են իրենց քրիստոնեական հազարամյա անցյալի ու արժեքների մասին:

Բայց, կարծում եմ, սա խիստ վտանգավոր երևույթ է մեր տարածաշրջանի ու հատկապես Ադրբեջանի հարևանների համար, քանի որ այդպիսի հոգեբանությամբ իր հանրությանը վարակող իշխանությունն, ի վերջո, աճեցնում է մի վիրուս, որը դառնում է կոնկրետ վտանգ շրջապատի համար»:



Նման նյութեր