
Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Ս և Դ հոդերն անձնական դերանուններ «չեն սիրում»
Սխալ է գործածել Ս և Դ ստացական հոդերն ԻՄ և ՔՈ անձնական դերանունների հետ, ինչպես երբեմն հանդիպում է. իմ ընկերՍ, իմ գիրքՍ, քո եղբայրԴ, քո քույրԴ։
Կա՛մ պետք է ասել՝
իմ ընկերԸ, իմ գիրքԸ,
քո եղբայրԸ, քո քույրԸ,
կա՛մ՝
ընկերՍ, գիրքՍ
քույրԴ, եղբայրԴ»: