SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 03։00-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ford և BMW մակնիշի։ Ավտոմեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնցից մեկը 26-ամյա Մարինե Քիշմանյանն էր, իսկ 17 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարված ավտոմեքենաներից մեկը եղել է ադրբեջանական համարանիշներով, իսկ մեկն էլ՝ հայկական։ Հայկական միկրոավտոբուսը Երևանից մեկնում էր Բաթումի։
Այս պահին վթարի զոհերի և տուժածների ինքնությունը ճշտվում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների կողմից, որը ղեկավարում է դեսպան Արա Սադոյանը։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես կապի մեջ է դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: