Չարենցի փողոցում տաքսու վարորդը մի աղջկա, իր կամքին հակառակ, նստեցրել է մեքենան
Advertisement 1000 x 90

Չարենցի փողոցում տաքսու վարորդը մի աղջկա, իր կամքին հակառակ, նստեցրել է մեքենան

Օգոստոսի 29-ին, ժամը 10.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում տաքսու վարորդը մի աղջկա, իր կամքին հակառակ, նստեցրել է մեքենան, աղջիկն օգնություն էր կանչում:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից շտապ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տաքսու անհայտ ուղևորն է առևանգել անձը չպարզված աղջկա:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է և առևանգողի, և աղջկա ինքնությունը: Օշական գյուղի 26-ամյա բնակիչն էր փախցրել երևանցի 23-ամյա աղջկան:

Ժամեր անց տղան հայտնաբերվել է Եղվարդում, բերման ենթարկվել և ձերբակալվել:

Նախապատրաստվում են նյութեր: