Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Advertisement 1000 x 90

Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Թբիլիսիի մոտակայքում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետ կապված:

Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում»։