Գյումրիում հարսանիքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Advertisement 1000 x 90

Գյումրիում հարսանիքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում օգոստոսի 30-ին հարսանեկան արարողության մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով հոսպիտալացված 44  հիվանդների վիճակին՝ մարզպետը տեղեկացնում է, որ այս պահին  հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա:

«Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։
Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,- նշված  է մարզպետի գրառման մեջ։