Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից զոհվածների ինքնությունը պարզ է, նրանք ՀՀ քաղաքացիներ են։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և տեղեկացնում, որ զոհվել են Գրետա Ա.-ն` ծնված 1966 թ.-ին և Մարտա Ս.-ն`, ծնված 1991 թ.-ին:
Վթարի հետևանքով 19 մարդ տուժել է։ Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել էին Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:
Վրաստանում Հայաստանի դեսպանության տեղեկություններով` հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոց բուժօգնություն են ստանում 4 քաղաքացի։