
Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ին օգոստոսի 31-ին կտեղափոխեն Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,- գրել է Թորոսյանը։