
Ոստիկանության Գավառի բաժնում օգոստոսի 30-ին ժամը 18.30-ի սահմաններում Նորատուս գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ օգոստոսի 29-ի ժամը 14.30-ից մինչև օգոստոսի 30-ի ժամը 18-ը` օգտվելով իրենց բնակարանի նկուղի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են ներս և պլաստմասե տակառից գողացել 155 հազար դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած համապատասխան միջոցառումներով պարզել են, որ նշված գողությունը կատարել է Հացառատ թաղամասի 65-ամյա մի բնակչուհի: Նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: