Գյումրիում աղբանոցում աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Գյումրիում աղբանոցում աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել

Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:

Դիակի վրա արտաքին զննությամբ տեսանելի վնասվածքներ չկան:
Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ոստիկանության համապատասխան բաժին ահազանգ է ստացվել, որ աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1 ու կես տարեկան երեխայի դի»,- նշեց  դատախազը՝ փաստելով, որ արտաքին զննությամբ երեխայի դիակի վրա առերեւույթ վնասվածքներ առկա չեն:

«Այս պահին քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս պահին դեռ քրեական գործ հարուցված չէ, երբ ունենանք նախնական արդյունքները, դրանից ելնելով էլ կիրականացվեն իրավական հաջորդ գործողությունները, այդ թվում՝ քրեական գործ հարուցելը»,- նշեց դատախազը:

Օպերատիվ մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողությունները՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ աղբավայրում դիակի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: