LG ընկերությունը ներկայացնելու է նոր ծալվող սմարթֆոն, որը բջջային հեռախոսի համար բավականին ոչ ստանդարտ է:
LG-ն որոշել է մեկ քայլ առաջ գնալ ծալովի սմարթֆոնների նախագծման հարցում և արտոնագրել է ճկուն էկրան ունեցող սմարթֆոն, որը զգալիորեն տարբերվում է Galaxy Fold-ից կամ Motorola RAZR-ից: Այդ մասին հայտնում է GSM Arena-ն:
Ծալովի մեխանիզմը թույլ է տալիս LG սարքի էկրանը թեքել երկու ուղղությամբ: Բացի այդ, սմարթֆոնի էկրանն օգտագործում է երկրորդ մեխանիզմը, որը պատասխանատու է կենտրոնում էկրանը թեքելու համար: Ծալելու դեպքում սմարթֆոնն էկրան է ունենում երկու կողմերում էլ:
Արտոնագիրը գրանցված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի մտավոր սեփականության պետական գրասենյակում:
Թերևս, սարքը 2018 թվականին LG-ի արտոնագրված պտտվող էկրանով սմարթֆոն-գրիչի ավելի իրատեսական տարբերակն է:
Դեռևս հնարավորություն չկա ասելու, թե երբ նման սարքը հասանելի կլինի լայն լսարանի, քանի որ Samsung-ի և Huawei-ի փորձը ցույց է տալիս, որ ճկուն սմարթֆոնների արտադրությունը երկար ժամանակ է պահանջում:
Սիրարփի Աղաբաբյան