Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում
Advertisement 1000 x 90

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

««Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել»։