Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ 3 քաղաքացի տեղափոխվել է Երևան. 1-ի վիճակը գնահատում է ծանր
Advertisement 1000 x 90

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ 3 քաղաքացի տեղափոխվել է Երևան. 1-ի վիճակը գնահատում է ծանր

Վրաստանում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ երեք քաղաքացի տեղափոխվել են Երևան:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1-ի վիճակը բավարար է։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։

Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։