Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը սեպտեմբերի 1- ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր հոգեբանության տեր մարդիկ ենք… Նայում ես փուչիկներ, լիքը ծաղիկներ, հազար տեսակ անիմաստ զարդ ու զարդարանքներ, իսկ ներսում անհրապույր դասասենյակներ, խարխուլ նստարաններ…
Եթե առաջարկես, որ սեփական ֆիզիկական ուժով, մի փոքր դրամ հավաքելով, դասասենյակը կարգի բերել, ներկել-սպիտակեցնել, նստարանները կարգի բերել ու ամբողջությամբ դասարանը դարձնել երեխաների համար ավելի գրավիչ, ապա ծնողներից շատերը չեն զլանա ու մատնացույց կանեն պետությանը, դպրոցին, իսկ ամենագլխավորը՝ անունը կդնեն դրամահավաքություն:
Ուզում եմ իմանալ՝ էդ հազար տեսակ զարդ ու զարդարանքի վրա ամեն մեկդ քանի՞ տասնյակ հազար դրամ եք ծախսում, որը ոչ մի շոշափելի արդյունք չի տալիս ամբողջ ուսումնական տարին անհրապույր դասասենյակում դասերն անցկացնող ձեր երեխայի համար…
Ուղղակի պետք է ազգովի ձերբազատվենք միմյանց մատնացույց անելուց ու ինքներս օրինակ ծառայենք լավ գործ անելու, ոչ թե ծաղկեփնջի մեծության և փուչիկների բազմազանության մրցույթ անցկացնենք…»: