Ավետիք Չալաբյանի հրապարակումը.
«28 տարի առաջ այս օրը, սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նիստում հռչակվեց Արցախի Հանրապետության ստեղծման մասին։
Դրան հաջորդելու էր դաժան պատերազմը, երբ մի պահ Հանրապետության տարածքի 40%-ը գրավված էր հակառակորդի կողմից, և թվում էր, որ այլևս ելք չկա, սակայն Արցախի բնակչությունը, հայության լավագույն ուժերի հետ միասին, կարողացավ հաջորդ մեկ տարում շրջել պատերազմի ընթացքը, ազատագրել երկիրը, և խաղաղություն պարտադրել հակառակորդին, իսկ այսուհետև էլ, անցած տարիների ընթացքում, ամրապնդել նորաստեղծ հայկական պետությունը, շենացնել ավերված բնակավայրերը, և երկիրը դարձնել անառիկ ամրոց։
Այսօր մենք նշում ենք Արցախի տոնը, խոնհարելով մեր գլուխները բոլոր այն հայորդիների առաջ, որոնք դուրս եկան պայքարի հանուն նրա ազատություն, իրենց կյանքն ու առողջությունը դնելով նրա ազատագրության սուրբ գործին։ Նշում ենք Արցախի տոնը, մեր հարգանքն ու հիացմունքը արտահայտելով բոլոր մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք անցած տարիների ընթացքում, իրենց տոկունությամբ և նվիրումով, տեր կանգնեցին հողին ու շենացրեցին ազատագրված հայրենիքը։ Նշում ենք նաև այն վստահությամբ, որ մեր ձեռքբերումները կկարողանանք բազմապատկել, և ոչ հեռու ապագայում ունենալ վերամիավորված միասնական հայկական պետություն, ճանաչված աշխարհի կողմից, խաղաղ, շեն ու հզոր։
Շնորհավոր տոնդ, ազատ Արցախ։ Շնորհավոր տոնդ, հաղթանակած հայ ժողովուրդ»։