
«911» ծառայություն սեպտեմբերի 2-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:55-ին, մարվել՝ 23:03-ին: Մասամբ այրվել է ավտոլվացման կետում կայանած «BMW M5» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: