Սեպտեմբերի 3-ին ժամը 17:05-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ Սյունիքի մարզի Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում հայտնաբերվել է 51 և 27 տարեկան տղամարդկանց դի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից։
ՔԿ լրատվական բաժնից հայտնեցին, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԺ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: