Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա է տեղափոխվել Երևանում ապրող 40-ամյա մի տղամարդ, որը որպես պայմանագրային զինծառայող աշխատում է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։
Նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ դեմքին, վնասվածքներ են եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդը վնասվածքները ստացել է իրենց շենքի բակում, որտեղ վեճ է տեղի է ունեցել նրա և հարևանի միջև։
Վեճն առաջացել է մեքենաների կայանման տեղի հետ կապված տարաձայնությունից։
Ւրավապահները պարզում են դեպքի մանրամասները: