
Գիշերն արջ է մտել Վայոց ձորի մարզի Արփի գյուղ, 1-ին փողոցի 27-րդ տան բակում վնասել 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում՝ 3 ճագար և 1 մեղվի փեթակ:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահազանգն ԱԻՆ-ում ստացել են սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին:
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին: