Աննա Մկրտչյան. «Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են»
Advertisement 1000 x 90

Աննա Մկրտչյան. «Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են»

Աննա Մկրտչյանի հրապարակումը.

«Նախագահ Քոչարյանի սահմանադրական իրավունքների խախտումները նախագահ Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների շրջանակներից դուրս են:

Արմեն Սարգսյանի գործառույթներից հիմնականը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը, կարծես այդպես էլ մնալու է թղթի վրա: Ա. Սարգսյանը չի էլ փորձում օգտվել իր այս գործառույթից և որևէ կերպ հիշել իր կարգավիճակի մասին: Նույնիսկ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն արձանագրում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման մասին, Ա. Սարգսյանը շարունակում է անտեսել իր իսկ կարգավիճակը:

Միայն խնդրում եմ չհակադարձեք, թե որևէ լիազորություն չունի այդ բնագավառում, որովհետև այդ փաստարկը չի դիմանում անգամ ամենաթույլ քննադատությանը: Որևէ մեկը Ա. Սարգսյանից չի պահանջում դատական ատյաններին հանձնարարական տալ, խոսքը հեղինակություն ունեցող նախագահի խոսքի կշռի մասին է: Խոսք, որն այդպես էլ չի հնչում: Չհնչեց ԱԺ-ի շրջափակման, հայտի օրենքի ստորագրման, փողոցում նախարարների հեռացման, դատարանների շրջափակման ժամանակ և հիմա էլ՝ ՍԴ որոշումից հետո, չի հնչի:
Եվ, երբ Ա. Սարգսյանը դժգոհում է իրեն «թողնված փոքրաթիվ լիազորություններից», ակամայից ծնվում է այն միտքը, որ նույնիսկ նախագահի այս կարգավիճակում չի կարողանում ամբողջությամբ իրականացնել, իր վրա դրվածը, ուր մնաց երազել ավելիի մասին:
Ավելին, ժամանակին պնդում էր, որ Սահմանադրությամբ գրված լիազորությունները բավարար են համապետական և համազգային շահերի առաջմղման համար և հավաստիացնում էր, որ չգրված բազմաթիվ լիազորություններ է իրականացնելու:

Չնայած, չգրվածի հետ կապված կարծես ամեն ինչ ուժի մեջ է՝ օրինակ, Junk food for the sake of PR ակցիան: Արդյո՞ք, Ա. Սարգսյանի նման կրեատիվ մարդը չի կարողանում, թեկուզ հանուն PR-ի Սահմանադրության պահպանության մասին մի բան մտածել:

Երևի ժամանակն է հաշտվել հանրապետության նախագահի բացակայության հետ, մինչև Ա. Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը:

Հ.Գ. Սահմանադրության պահպանությունը չի տեղավորվում Ա. Սարգսյանի քաղաքական և բիզնես հետաքրքրությունների շրջանակներում:
Հ.Գ. 2 Նախագահ Քոչարյանը պետք է ազատ արձակվի:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար»:



Նման նյութեր