Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օդը թափահարելու փոխարեն գործ արեք!!! կամ ինչ կարելի է անել մեկ շաբաթում եթե ձեռքերդ մաքուր են ու ուզում ես երկիրդ զարգացնել:
Ուռուցքաբանության ոլորտում այս օրերին կադրային հայտնի փոփոխությունների և դրանց հաջորդած աղմկոտ իրադարձությունների ֆոնի վրա, պարզվում է կան նաև խիստ դրական արձագանքներ՝ մասնավորապես ներդնող ընկերությունների կողմից։
Մասնավորապես, երկու օրից Երևանում կհայտարարվի աննախադեպ ներդրումային ծրագրի մասին՝ ուռուցքաբանությանը վերաբերող կլինիկական և կրթական ոլորտում։ Ներդրումների գումարը գերազանցելու է 3,5միլիոն դոլարը։
Ներդրումների հիմնական գրավականը անձամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նրա թիմի հանդեպ վստահությունն է։ Եվ որ շատ կարևոր է սա իրողություն է դառնում փոփոխություններից ընդամենը մեկ շաբաթ անց»: