Սեպտեմբերի 5-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը (ազատ հերթափոխից) նկատել է շրջված ավտոմեքենան և տուժածին (ուղևոր՝ Վաչիկ Ե., ծնված 1966 թ.) դուրս բերել ավտոմեքենայից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ «Lexus LS 460» մակնիշի (վարորդ` Սեդրակ Գ., ծնված 1973 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտակա ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: