
Ինչպես գրում է tert.am կայքը, ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։
Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում նշվում է, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։
Լուրերի հաղորդավարը նշում է, որ ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները ՍԴ որոշումը ծափողջույններով են դիմավորել:
Ավելի մանրամասն՝ tert.am կայքում: