Վահրամ Պետրոսյան. «Արմանն ուներ շանս, բայց անցյալը հաղթեց ապագային»
Advertisement 1000 x 90

Վահրամ Պետրոսյան. «Արմանն ուներ շանս, բայց անցյալը հաղթեց ապագային»

Վահրամ Պետրոսյանի հրապարակումը.

«Ես էդպես էլ չհասկացա՝ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Արման Բաբաջանյանը, երբ դժգոհում է, որ «ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը»:

Եվ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է. «Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն»:

Էդ «մենքը» ովքե՞ր են: Եվ ո՞ր պահից Արմանը սկսեց գիտակցել, որ ընդդիմությունը առաքելություն ունի՝ այն էլ ապագային միտված:

Ո՞նց կարող է ընդդիմությունը իշխանությունից լավը լինել, երբ ինքը լինելով ընդդիմության ներկայացուցիչ, դարձել է Նիկոլի «արթուր բաղդասարյանը»:

Էդ ո՞նց պիտի ընդդիմությունն ավելի լավը լիներ, երբ ինքը, լինելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, սեփական լրատվամիջոցը դարձրել է Նիկոլի ու նրա ՊՈԱԿ-ի էժանագին «սլիվնոյ բաչոկը» ու փորձագետի անվան տակ հանդես եկող ժամկետնանց պրոիշխանական քարոզիչներ լուսաբանող հարթակ:

Ի՞նչ է արել ինքը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը, որ ընդդիմությունը իշխանությունից լավը լինի:
Ոչինչ:

Բայց կարող էր:

Եվ ի՞նչ իմաստ ունի իր մնալը ԱԺ-ում, եթե պիտի շարքային իշխանական կոճակ սեղմողի պես կառավարության շենքից եկող հանձնարարությունները շարունակի կատարել:
Արմանն ուներ շանս, բայց անցյալը հաղթեց ապագային: Խավարը հաղթեց լույսին: Ցավոք»:



Նման նյութեր