Վերջին տասնամյակի ընթացքում բոլորը լսել են այնպիսի հեղինակավոր «օրենքով գողերի» մասին, ինչպիսիք են հանգուցյալ Դեդ Հասանը՝ Յապոնչիկը, ինչպես նաեւ իրենց դիրքերը պահպանող Տարոն, Շակրո Մոլոդոյը, Գուլին և շատ ուրիշներ: Այնուամենայնիվ, նրանց արդեն փոխարինող նոր «օրենքով գողերի» սերունդ է գալիս, որոնցից շատերը դեռ 30 տարեկան չկան: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Այսպես, 21 տարեկան հասակում թագադրվեց Գիգա Պետրիաշվիլին (պրոֆեսոր, Գիգա Կախետինեց): Հիմա նա 28 տարեկան է: Հսկում է բնակարանային գողություններով զբաղվող ավազակախմբերը: Նրա «գողական» լիազորությունների նախաձեռնողը 62-ամյա «գող» Վաժա Բիգանիշվիլին էր (Վազա Թբիլիսկի): Բացի այդ, նրա կնքահայրերի թվում է նաև հույն կլանի ազդեցիկ ներկայացուցիչ Դավիթ Սեբիսկվերաձեն (Դատո Քութայիսկի): Անցած 7 տարիների ընթացքում մնացած «գողերի» ոչ մեկը նրա դեմ բողոք կամ հարց չի ունեցել:
Պրոֆեսորի հետ մեկտեղ և նույնպես 21 տարեկան հասակում (այժմ նա 27 տարեկան է) «օրենքով գող» է դարձել Գեորգի Կիլաձեն (Գիգա Օզուրետսկի): Դա, կարելի է ասել, ընտանեկան ուղի է. նրա թագադրմանը մասնակցել է նրա զարմիկը, «օրենքով գող» Սանդրիկ Կուրասբեդիանին. Գիգայի հորեղբայրը՝ Դաթո Ցրիպան, նույնպես «օրենքով գող» է: Գիգան դանակահարել է ուզբեկին՝ վիրավորանքի համար: Օրերս նա Բուլղարիայից արտաքսվել է Ուկրաինա: Նրան սպասում է դատավարություն:
Մաքսիմ Ֆրանցուզովը (Մաքս Ֆրանցուզ) թագադրվել է 2013-ին, 23 տարեկանում: Թագադրմանը մասնակցել է ավելի քան տասը գող, որոնց թվում էին Ժորա Տաշքենտսկին և եղբայրներ Գիզո և Գելա Քարդավաները: Գողության համար ունեցել է դատվածություն (ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդված): Սակայն «թագը» նա չպահեց. մի քանի ամիս անց, արդեն, գտնվելով Խակասիայի գաղութում, վարչակազմի ճնշման տակ հրաժարվել է իր կարգավիճակից:
2014-ի հոկտեմբերին ազատվելուց հետո Ֆրանցուզովը փորձել է վերականգնել իրավունքները, սակայն «գողերի» շրջանում չի հանդիպել ըմբռնում: 2015 թ-ի օգոստոսին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել Մոսկվայի իր տան բակում՝ իր նախկին «գործընկերներից» մեկի հասցեին հնչեցրած անպատվաբեր արտահայտությունների համար: Ստանալով հրազենային ծանր վնասվածքներ, Ֆրանցուզը հրաշքով փրկվել է: Սակայն պատահածից հետո նրա մոտ հոգեկան հիվանդություն է առաջացրել և մի քանի տարի անց նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով 7-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: