ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Հովհաննես Քոչարյան. tert.am
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Հովհաննես Քոչարյան. tert.am

ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։

«Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։

Ամբողջությամբ՝ tert.am