Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է. Արսեն Կարապետյան. news.am
Advertisement 1000 x 90

Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Գրիգոր Հասրաթյանն է. Արսեն Կարապետյան. news.am

Եթե մի հոգի կա, որ արժանի է այս քաղաքում արձանի, Երևանի 39–րդ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Նա նշեց, որ այսօր չի ցանկանում, որպեսզի նման արձան տեղադրվի, քանի որ գտնում է, որ այսօր ի վիճակի չեն համապատասխան որակի արձան ստեղծել։ Ճարտարապետը նշեց, որ սկզբունքորեն դեմ է այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն։

Ավագանին քննարկում էր ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար 3281.0 հազար դրամ տրամադրելու մասին հարցը։  Նախագիծն ավագանին ընդունեց։

news.am



Նման նյութեր