«Ցինիզմի գագաթնակետ». Արսեն Թորոսյանի սանիկը գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկել՝ առաջարկելով բանվորի գործ. tert.am
Advertisement 1000 x 90

«Ցինիզմի գագաթնակետ». Արսեն Թորոսյանի սանիկը գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկել՝ առաջարկելով բանվորի գործ. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել:

28-ամյա տնօրենի ժամանակավոր պաշտոնյան, ով 3 ամիս է, որ գործուղվել է կենտրոն, և ըստ Դավիթ Գրիգորյանի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Ըստ տեղեկությունների՝ սանիկը նույն ծանուցման փաստաթղթում բաժանմունքի վարիչին առաջարկել է, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա, նրա ֆիզիկական վիճակը հաշվի առնելով՝ բանվորի կամ տեխնիկի աշխատանք։

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ նման բովանդակությամբ ծանուցումը ցինիզմի գագաթնակետն է՝ հաշվի առնելով, որ ինքը 2000 թվականից գիտության մեջ է: «Նրանց անպատժելիությունը բերել է ցինիզմի գագաթնակետին,  որ ձեր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք չունենք և առաջարկում ենք բանվորի աշխատանք: 2000թ.-ից կենտրոնում սկսել եմ աշխատել որպես ավագ գիտաշխատող: Ասեմ, որ 2005 թ.-ից նաև գիտական կոչում ունեմ, գիտությունների թեկնածու եմ և լաբորատորիայում միակ գիտական կոչումով աշխատողն եմ, իսկ կենտրոնում եզակի են գիտական կոչումներով աշխատողները, որովհետև հիմնականում գիտնականները ծերացան, կեսը հեռացավ, կեսը մահացավ, իսկ երիտասարդները չներգրավվեցին ցածր աշխատավարձի պատճառով: Իսկ ով էլ կա, այսպես են վարվում հետը, հետո էլ ասում են՝ ռազմավարական նշանակություն ունեցող գիտական կենտրոն է»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am