
Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին: