Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Կառավարությունն ուզում է օրինականացնել այն, ինչն առանց այն էլ ապօրինի անում էր հեղաշրջումից մինչ օրս»
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Կառավարությունն ուզում է օրինականացնել այն, ինչն առանց այն էլ ապօրինի անում էր հեղաշրջումից մինչ օրս»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ Կառավարությունը ցանկանում է փոփոխել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը։ Նախատեսվում է այս կամ այն քրեական գործով զբաղվող քննիչների համար վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սահմանափակումը։ Իհարկե, այս ամենը հանրությանն է մատուցվում «կոռուպցիայի դեմ պայքար» ապրանքանիշն ունեցող շատ սիրելի սոուսի տեսքով, բայց փաստն այն է, որ անհատական բնույթի տեղեկատվության ևս մի ստվար հատված հասանելի կդառնա իշխանություններին ու այդ նույն իշխանություններին պատվեր իջեցրած հովանավորներին։

Ի՞նչ է անում Կառավարությունը։ Ուզում է օրինականացնել այն, ինչն առանց այն էլ ապօրինի անում էր հեղաշրջումից մինչ օրս։ Մենք բազմիցս ենք ականատեսը եղել այն բանի, որ անգամ երկրի ղեկավարն է խոսում սրա-նրա՝ բանկերում պահված «միլիոնների» մասին։ Այդ տեղեկությունները Փաշինյանի կառավարությունը ապօրինի է ստացել բանկերից։ Հիմա փորձում են օրինականացնել դա, երևի թե հույսով, որ հետո դրա համար չեն պատժվելու։ Պատժվելու եք, տղերք։ Հատ-հատ և շատ խիստ։

Ի՞նչ անեն ՀՀ քաղաքացիները։ Փողերը հանեն բանկերից։ Ու թեև դա ուժեղ հարված է լինելու երկրի բանկային համակարգին և ընդհանրապես տնտեսությանը, բայց եթե որևէ մեկը գաղտնիություն է ցանկանում այդ հարցում, ստիպված է լինելու գնալ այդ քայլին։ Ցավոք, այլ հնարավորություն կառավարությունը քաղաքացիներին չի թողնում»։



Նման նյութեր