Ապրես Զոհրաբյանի գրառումը.
«Նոր Նիկոլը գրառում է արել, որի հիմնական ասելիքն էր, թե՝ «բա ասում էիք Թեղուտի պոչամբարը ճաք է տվել, եթե տենց լիներ բա խի չփլվեց հենա 2-4 բալանոց երկրաշարժ էր»: Էս գրառման տակ հիացական արտահայտություններ են արել ինտելեկտի հետ ակնհայտորեն խնդիրներ ունեցող մի բազմությունը: Մի կես գրամ ուղեղ ունեցող մարդը կամաչեր նույնիսկ լայքել էս ակնհայտ աբսուրդ միտքը, ուր մնաց թե գովասանական մեկնաբանություններ թողներ:
Այդ պոչամբարի հետ կապված անվտանգության խնդիրների պատճառով «Վալեքսը» դեռ անցյալ տարի կանգնեցրել էր հանքի շահագործումը մինչև հայտնի փողոցային իրադարձությունները:
Դրա վտանգավորության մասին խոսացել էին մասնագիտացված կառույցները: Հիմա Նիկոլը ասում է, եթե 2-4 բալին դիմացավ, ուրեմն անվտանգ է: Վերջին երկրաշարժը իր ազդեցությունը անպայման թողած կլինի նաև Թեղուտի պոչամբարի վրա: Պոչամբարի փլուզումը կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան և դա միայն երկրաշարժով չի պայմանավորված: Բրազիլիայում պոչամբարը հո երկրաշարժից չփլվեց:
Ազգովին քաշված ենք՝ ով նստում է էդ աթոռին, դառնում է անադեկվատ»: