
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:
Հույս ունեմ երեւանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»: