ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների սեպտեմբերի 11-12-ի ամփոփագիրը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սեպտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բեյրութի փողոցում իրար են բախվել «Սուզուկի», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մոտոցիկլ. 37-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, Երևանի Եր.Քոչարի փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեբերի 10-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «Յամահա» մոտոցիկլը. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.45-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 34-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 61-ամյա վարորդը շտապօգնության կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։