
SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ երեկ առավոտյան խորհրդարանում անվտանգության աշխատակիցները պատգամավորներից մեկին թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել: Պատգամավորական վկայականն էին պահանջում:
Խոսքը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մասին է, իսկ առաջացած խնդրի պատճառը նրա սանրվածքն էր:
«Կներեք, որ սանրվածքս փոխելու մասին ձեզ նախապես չեն ասել»,- կատակել է Ստեփանյանը, ցույց տվել պատգամավորական վկայականն ու, ի վերջո, դահլիճ մտել: