Վահե Եփրիկյան. «Սադրիչների սադրանքն իրենց մնաց՝ մեզ մեր արժանապատիվ կեցվածքը»
Advertisement 1000 x 90

Վահե Եփրիկյան. «Սադրիչների սադրանքն իրենց մնաց՝ մեզ մեր արժանապատիվ կեցվածքը»

Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Ժողովուրդ ջա՜ն, լևոնանիկոլական մի երկու տասնյակը չգերազանցող, բայց իրեն բռուցքված ժողովուրդ համարող պետականախույսերի խումբն այսօր պարտվեց, պարտվեց դատական նիստերի դահլիճում՝ իրավաբանությանը պատասխանեցին արյան սակարկմամբ՝ էմոցիոնալ փաթեթավորմամբ, պարտվեց դատարանի առջև՝ գաղափարական ու օրինական մեր պահանջներին արձագանքեցին դը՜մփ – հու՜հ -ով ու Հրագի անորակ երգով, պարտվեց Շենգավիթի ոստիկանության բաժնում՝ սադրիչների սադրանքն իրենց մնաց՝ մեզ մեր արժանապատիվ կեցվածքը։

Եթե օրվա իշխանության հույսը մնացել է ՀԱԿ – ի սադրիչ ինտիլիգենցիան, մի քանի ակտիվիստ և մանր ու միջին մի քանի դիլետանտ պաշտոնյա, եթե Ֆեմիդայի Բռնաբարի դաշնակիցներն են մնացել Ծռերն ու Տեր – Պետրոսյանի հոգեզավակներն, ուրեմն մենք վստահ գնում ենք Քոչարյանի՝ Կոնսենսուս -1 բանաձևի կայացմանը, վստահ գնում ենք դեպի Նախագահի ազատությունն ու հաղթանակը։

Նիկոլը հավանաբար մոռացել է, որ իր՝ Հայկական Ժամանակում հրապարակված մի քանի մասից բաղկացած հայտնի հոդվածաշարում դեռ 2015 թվականին մարտի 1 -ի մեղավոր համարում էր Լևոն Տեր – Պետրոսյանին, իսկ Ծռերն իրեն աղբարկն էին ուզում նետել, ինչևէ, դեռ երեկ իրար աղբամանը նետող, բայց ասյօր դաշնակիցներ դարձածներն անկասկած չեն կարողանալու կասեցնել մեր հաղթարշավը, հաղթարշավ, որ ունի մեկ նպատակ՝ պետական – ազգային գաղափարների ու ուժերի միավորում հանուն Հայոց Պետականության։

Եվ ուրեմն կեցցե՛ արդարադատությունը, կեցցե՛ Հայոց Պետականությունը, կեցցե՛ այս պայքարն իր ուսերին առած պետականակերտ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ազատությու՜ն և հաղթանա՜կ։

Քոչարյանի կռիվը պարտություն չի՛ ճանաչում»։



Նման նյութեր