ՀՀ Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ զինծառայողի դին գտել են կախված վիճակում:
«Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի գյուղերից մեկում: