Երևանում գողացել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված արագաչափ սարքը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում գողացել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց տեղադրված արագաչափ սարքը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաղքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմաց մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com